Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Ծիրանի ծառի» նոր ձևաչափը

«Ծիրանի ծառի» նոր ձևաչափը
21.11.2020 | 13:09

«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնը համաճարակին կուլ չգնալու համար մի նոր ձևաչափ է որդեգրել՝ Ուջանում բացօթյա կինոդիտումներ գյուղի բնակիչների, իսկ սեպտեմբերից դեկտեմբեր՝ առցանց ցուցադրություններ լայն հանրության համար։

«Սակայն վրա հասավ էլ ավելի մեծ չարիք՝ պատերազմը, որը թե՛ իր ընթացքով, թե՛ դաժան ավարտով, թվում էր, չեղարկեց մեր նախաձեռնությունը։


Եվ իրոք, արդյո՞ք փառատոնների ժամանակն է հիմա»,- հաղորդում են փառատոնի կազմակերպիչները և նշում, որ երկար խորհել ու որոշել են չնահանջել նույնիսկ այս դեպքում և նոյեմբերի 23-30-ը՝ 20։30-ին, atieff.org կայքում ներկայացնել այս տարվա ծրագրի բոլոր ֆիլմերը։

Դիտվել է՝ 7395

Մեկնաբանություններ